|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով ժամանակավոր հանձնաժողովը, որը վարում է Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, հետախուզության տվյալների ներկայացման մասին օրենքում ներառել է մի դրույթ, ըստ որի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները Կոնգրեսին կտրամադրեն գրավոր գնահատական, թե որ կողմն է նախաձեռնելու ուժի կիրառում Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին: Ինչպես հաղորդել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, դա արվել է այն նախաձեռնության շրջանակներում, որը նպատակ ունի զսպել Ադրբեջանի ագրեսիան և կնպաստի 1994-ի հրադադարի պահպանմանը:
«Մենք ողջունում ենք օրենքի այս դրույթը, որը Կոնգրեսին տալիս է հավաստի տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը խախտել հրադադարը Արցախի և Հայաստանի դեմ: Այս կառուցողական նախաձեռնությունը կօգնի Կոնգրեսին պատասխանատվության ենթարկել Բաքվին, հաստատել այն փաստերը, որն ինքը հերքում է և նպաստել հրադադարի ռեժիմի պահպանմանը», -հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: