|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավերի վրա հութիների նոր հարձակումների դեպքում պատասխանատվություն կկրի Իրանը՝ ռազմական միջոցներ կձեռնարկվեն և՛ շարժման, և՛ Թեհրանի դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հարձակվել է նավարկության արգելքը խախտած սաուդյան երկու լցանավերի վրա:
«Եթե նրանք կրկին դա անեն, ԱՄՆ-ը պատասխանատվությունը կդնի Իրանի վրա, քանի որ հութիները Իրանի դրածոներն են և/կամ խամաճիկները, և Իրանը, ինչպես նաև, իհարկե, հենց հութիները կպատժվեն ռազմական եղանակով», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցում: