կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-23 12:50
Աշխարհ

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանում ԱՄՆ-ի օբյեկտների վրա հարձակումների մասին՝  նշելով, որ ոչնչացրել է ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հայտարարության մեջ նշվել է, որ «Patriot համակարգը և C-RAM ռադարը նույնպես թիրախավորվել և ոչնչացվել են, իսկ ամերիկյան բազայի վառելիքի բաքերը հրկիզվել են»։

Նաև տեղեկություններ են հաղորդվել, որ ուղղաթիռների սարքավորումների, ինչպես նաև վերանորոգման ու սպասարկման պահեստները նույնպես հրկիզվել և ոչնչացվել են։

ԻՀՊԿ-ն, դիմելով Հորդանանի ժողովրդին, պնդել է, որ իր գործողությունները չեն խախտում Հորդանանի ինքնիշխանությունը՝ շեշտելով, որ ամերիկյան ուժերին թիրախավորելն օրինական և անհրաժեշտ պատասխան է։

Հորդանանը դեռևս չի մեկնաբանել հարվածները։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին։