|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀԱՄԱՍ շարժումը սպառնացել է մահապատժի ենթարկել իսրայելցի պատանդներին, եթե իսրայելական բանակն առանց նախազգուշացման հարվածներ հասցնի Գազայում, գրում է The Times of Israel-ը։
«Այս ժամից սկսած առանց նախազգուշացման մեր ժողովրդի վրա, ովքեր ապահով են իրենց տներում, ցանկացած հարձակում, կդիմավորվի քաղաքացիական պատանդների մահապատժով, որը կհեռարձակվի տեսա և ձայնագրությամբ», - մեջբերում է թերթը շարժման ներկայացուցչի հայտարարությունը:
Իսրայելական զինվորականները որոշում են կայացրել հարվածներ հասցնել Գազայի հատվածին նույնիսկ այն դեպքերում, երբ դա պոտենցիալ վտանգ կստեղծի այնտեղ պահվող պատանդների համար, գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի բարձրաստիճան աղբյուրները։ «Իսրայելի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է, որ իշխանությունները որոշել են ուժեղ հարվածներ հասցնել Գազայում ահաբեկիչներին, նույնիսկ եթե դա վտանգ ներկայացնի այնտեղ պահվող իսրայելցիների համար»,- գրում է թերթը։
Միաժամանակ պարբերականը նշում է, որ այն դեպքերում, երբ ստուգված տեղեկություն է ստացվում, որ Գազայի կոնկրետ շենքում պատանդներ կան, ապա նման դեպքերում Իսրայելի ռազմական հարվածները չեն իրականացվի։