|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) լայնածավալ աշխատանք է իրականացնում ազատ առևտրի գոտիների շուրջ նոր համաձայնագրեր կնքելու ուղղությամբ, այդ թվում՝ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի, Հորդանանի և Պակիստանի հետ:
Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը:
«Ընթանում է ազատ առևտրի գոտիների շուրջ համաձայնագրերի կնքման լայնածավալ աշխատանք ԵԱՏՄ-ի ակտիվ ներգրավմամբ: Արդեն ուժի մեջ են մտել կամ իրականացման փուլում են Միության համաձայնությունները Վիետնամի, Սերբիայի, Իրանի, Ինդոնեզիայի, ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ։ Գործում է ԵԱՏՄ-ի Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը Չինաստանի հետ։ Ազատ առևտրի գոտիների գործարկման շուրջ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի, Հորդանանի և Պակիստանի հետ, ինչը թույլ կտա ապրանքային շուկան ընդլայնել մինչև 2,5 միլիարդ սպառող»,- ասել է նա: