Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները և Իրանը բանակցությունների առաջին ամբողջական փուլը կանցկացնեն 2021 թվականի սեպտեմբերին՝ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագիր կնքելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրային բլոկը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Համաձայնագիր կնքելու համար բանակցությունների առաջին լայնամասշտաբ փուլը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին»,- նշել է առևտրի բլոկը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի պայմանագիր կնքելու հարցով՝ պատվիրակությունների հանդիպման ավարտից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2020 թվականին ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 18,5%-ով՝ 2019-ի համեմատ՝ հասնելով 2,9 մլրդ դոլարի: ԵԱՏՄ երկրների արտահանումները Իրան 2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 43,5%-ով, իսկ ներմուծումը՝ 20%-ով:
Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանը հանգեցնող միջանկյալ համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին:
2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Իրանի հետ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 33,8%-ով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Իրանի հետ ԵԱՏՄ-ի առևտրում ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում Ռուսաստանին (78,6%), Ղազախստանին՝ 11.2%, Բելառուսին`0.7%, Հայաստանին` 8.9%, Ղրղզստանին`0.7%: