|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին արդյունաբերության, հանքարդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը հանձնարարել է կյանքի կոչել ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հունիսի սկզբին Իրանի Իսլամական խորհրդարանը վավերացրել էր ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ Իրանը եւ ԵԱՏՄ անդամ երկրները 2018 թվականի մայիսին Աստանայում ստորագրել են ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը: Այն գործելու է 3 տարի եւ նախատեսում է ազատ առեւտրի գոտու ձեւավորում Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ` սահմանափակ ապրանքատեսակների համար: