Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին երկու տասնյակից ավելի հարցեր։
Կառավարությունների ղեկավարները նախ ստորագրել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը, որոնց շուրջ մինչ այժմ քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացվել անդամ պետությունների համապատասխան մարմինների կողմից: Նիստի մասնակիցները քննարկել են նաև համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման և դրա շրջանակում մինչ 2020 թվականն իրականացվելիք ծրագրերի երկրորդ փուլում՝ 2012-2015 թթ, ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
Այնուհետև կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են մինչև 2020թ. ԱՊՀ անդամ երկրների միջև նորարարության ոլորտում միջպետական համագործակցության և երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագրերին, կապի և տեղեկատվական հաղորդակցության ոլորտում 2012 թվականին ԱՊՀ երկրներում իրականացվելիք միջոցառումներին, ԱՊՀ մասնակից-պետությունների միջև դրամաշրջանառության կարգավորման և վերահսկողության համաձայնագրի հիմնական սկզբունքների միասնական քաղաքականության հաստատմանը:
ԱՊՀ երկրների գործադիր մարմինների ղեկավարներն արծարծել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների Հայրենական մեծ պատերազմի վետերանների, տեղային հակամարտությունների մասնակիցների և նրանց ընտանիքների անդամներին ցուցաբերվելիք բժշկական և սոցիալական օգնությանն ու կյանքի որակի բարձրացման նպատակով 2012 թվականին իրականացվելիք միջոցառումների ֆինանսավորմանը, ԱՊՀ մասնակից պետություններ երրորդ երկրներից մուտք գործող քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի համաձայնագրին, միասնական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման և զարգացման նպատակով 2012 թվականին միջոցների հատկացմանն առնչվող հարցեր:
Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների տարբեր մարմինների գործունեության 2012թ. միասնական բյուջեն, ամրագրել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ։