կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-29 18:15
Աշխարհ

Նազարբաևը խոսել է ազատ առևտրի կասպյան գոտու ստեղծման մասին

Նազարբաևը խոսել է ազատ առևտրի կասպյան գոտու ստեղծման մասին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մերձկասպյան պետություններին` մտածել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Այդ հայտարարությունը Նազարբաևն արել է Աստրախանում սեպտեմբերի 29-ին բացված կասպյան համաժողովի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
 
«Հաշվի առնելով համաշխարհային շուկայի վիճակը՝ կարելի է դիտարկել մեր երկրների տնտեսությունների մերձեցման հարցը, փոխադարձ առևտրում ներգրավումը: Դրա հետ մեկտեղ` մինչ Կասպից ծովի իրավական կարգավիճակի կարգավորումը` կարելի է տնտեսական համագործակցության հիմքը դնել»,- հայտարարել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին,  հայտարարել է, որ մերձկասպյան երկրները կարող են ավելի սերտ համակարգել գործողություններն ածխաջրածինների համաշխարհային շուկայում գնագոյացման  հարցերում: