|
Փոխարժեքներ
05 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, մարզիչ Նիկիտա Սիմոնյանը (1926-2025թթ.)՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարի խորապատկերին:
Նամականիշի վրա առկա են նաև «100 ԱՄՅԱԿ» և «ՆԻԿԻՏԱ (ՄԿՐՏԻՉ) ՍԻՄՈՆՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 22 հուլիսի 2026թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Չափսերը` 40,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.։