|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում ընթանում է լեգենդար ֆուտբոլիստ և օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը։ Մոսկվայի հայ համայնքի տելեգրամյան ալիքը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ։
Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա «Լուկոյլ Արենա»-ում հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ին, ժամը 10:00-ից մինչև 13:30-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ի երեկոյան։ Նա 99 տարեկան էր։ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության ղեկավար Ալեքսանդր Միրզոյանի խոսքով՝ ֆուտբոլի լեգենդը հոսպիտալացվել է նոյեմբերի 20-ին՝ վատառողջության պատճառով, և այնտեղ մնացել է երեք օր։
2025 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին ֆուտբոլիստին շնորհել է Աշխատանքի հերոսի կոչում։
Իր կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» հետ չորս անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը՝ ակումբի կազմում խփելով ռեկորդային 160 գոլ։ Նա նաև դարձել է օլիմպիական չեմպիոն Խորհրդային հավաքականի հետ։ Սիմոնյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացավ 1959 թվականին։