|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Փյունիկ-Արարատ Արմենիա խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկիտա Սիմոնյանի հիշատակը։
Ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի՝ Fastex Պրեմիեր Լիգայի 25.11.2025 թվականի հանդիպումը և 15-րդ տուրը, ինչպես նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկելու են մեկ րոպե լռությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ի երեկոյան։ Նա 99 տարեկան էր։ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության ղեկավար Ալեքսանդր Միրզոյանի խոսքով՝ ֆուտբոլի լեգենդը հոսպիտալացվել է նոյեմբերի 20-ին՝ վատառողջության պատճառով, և այնտեղ մնացել է երեք օր։
2025 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին ֆուտբոլիստին շնորհել է Աշխատանքի հերոսի կոչում։
Իր կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» հետ չորս անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը՝ ակումբի կազմում խփելով ռեկորդային 160 գոլ։ Նա նաև դարձել է օլիմպիական չեմպիոն Խորհրդային հավաքականի հետ։ Սիմոնյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացավ 1959 թվականին։