Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի նրան նվիրված միջոցառումների շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեծանուն գրողի նամականիշը: Մարման հանդիսավոր արարողությունն անցկացվեց հունվարի 22-ին Հայաստանի գրողների միությունում:
«Կապուտիկյանը, խորապես ճանաչելով իր և իր ժողովրդի անցյալը, կենսագրությունը, իր ստեղծագործություններում արտահայտեց հայի ճակատագիրը, հայ մարդու կեցությունը, ընթացիկ կյանքի խնդիրները, հասարակական, քաղաքական հնչեղություն ունեցող հարցերը »,-նշեց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա խոսքով` Կապուտիկյանը հայ կնոջ, հայ մոր, մայրիշխանությունից եկած արթուն բնազդով մարդ էր, որը ցանկանում էր պահպանել երկիրը, հայ քաղաքացուն, սատարել սփյուռքահայերին: «Նրա «Խոսք իմ որդուն» ստեղծագործությունը դարձավ Սփյուռքի լեզվապահպանման հիմքը»,-շեշտեց Միլիտոնյանը:
120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը`30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա պատկերված է Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս:
Թողարկման օրը` 22 հունվարի 2019թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Տպաքանակը` 30 000 հ.