|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Հունիսի 4-ին Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված «Սպորտ. հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:
450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է 40 000 տպաքանակով Կանադայի Lowe Martin Group տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Մխիթարյանի դիմանկարը կատարված է համակարգչային գրաֆիկայի եղանակով:
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հենրիխ Մխիթարյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Միջոցառման ավարտին Հենրիխ Մխիթարյանը Խուան Պաբլո Գեչիջյանին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ՝ իր ստորագրությամբ: