կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-26 13:11
Հասարակություն

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային

Այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրված երկու նամականիշի մարում՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Նամականիշերի թողարկման նախաձեռնողն է Պորտուգալիա-Հայատան բարեկամության միությունը:

230 և 330 դրամ անվանական արժեքով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ յուրաքանչյուրը 40.000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակներն են պորտուգալական Atelier B2 ընկերությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշերի վրա պատկերված է հայ մեծանուն գործարար, բարերար Գալուստ Գյուլբենկյանը՝ արվեստի գործերի հավաքածուի նմուշների խորապատկերին, որոնք գտնվում են Լիսաբոնի` Գալուստ Գյուլբենկյանի թանգարանում: 

230 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է Ռենե Լալիքի հեղինակած և 1900-ին Գյուլբենկյանի կողմից ձեռք բերված` սիրամարգի տեսքով կրծքազարդը՝ ոսկուց, էմալից, օպալից և անդամանդից:

330 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է Կուտինայի հախճապակյա թաս (18-րդ դար)`՝ ձեռք բերված Գյուլբենկյանի կողմից 1992-ին:

Մարման միջոցառման շրջանակներում ՀՀ ԿԲ-ն կհայտարարի Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամի վաճառքի մեկնարկի մասին: