կարևոր
868 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 19:03
Քաղաքական Աշխարհ

Էրդողանը Թրամփի միջոցով փորձելու է ստանալ «Զանգեզուրի միջանցք»-ը՝ ի հակակշիռ «Հյուսիս-Հարավ»-ի. Բալասանյան

Էրդողանը Թրամփի միջոցով փորձելու է ստանալ «Զանգեզուրի միջանցք»-ը՝ ի հակակշիռ «Հյուսիս-Հարավ»-ի. Բալասանյան

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը գրում է․

«Այսպես կոչված «Միջին Միջանցքի» հարցը կրկին դարձավ ակտուալ։

Մերձավոր Արևելքում կրկին սրվել է իրավիճակը և Իրանն ու Միացյալ Նահանգները շարունակում են փոխանակվել ծանր հարվածներով։ Ու այս ամենը սկսվեց Թրամփի' Անկարա ժամանելուց, Էրդողանի հետ հանդիպելուց և Թուրքիայի վրայից բոլոր պատժամիջոցները հանելուց հետո։ Բոլորս տեսանք երջանկությունից փայլող Էրդողանի դեպի վերև բարձրացրած աջ ձեռքի բութ մատը։

Հիմա ինչ կապ ունի այստեղ Հայաստանն ու ավելի կոնկրետ Սյունիքը։ Նախօրեին ամերիկյան ուժերը հարվածել են Թուրքմենստանի և Իրանի սահմանի մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվող Ագ-Գել շրջանի կամրջին, որը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի և ըստ էության Եվրասիական ինտեգրացիայի կարևոր մասն է կազմում։

Էրդողանի խնդրանքն անշուշտ հաշվի է առնվել և Սյունիքի համար կռիվը նոր է սկսվելու։ Էրդողանը Թրամփի միջոցով փորձելու է ստանալ «Զանգեզուրի միջանցքը» ի հակակշիռ «Հյուսիս-Հարավ» միջանցքի։ Թրամփին պետք է, որպեսզի Հյուսիս-Հարավը չաշխատի, դրա համար էլ հրամայում է հարվածել այդ կամրջին։ Էրդողանին էլ պետք է Թրամփի օգնությամբ և նրա ձեռքով տեր կանգնել «Զանգեզուրի միջանցքին», որին մեր երկրում կոչում են Թրիփ։

Սա է մեծ քաղաքականությունը, տիկնայք և պարոնայք։ Անձնական ոչինչ, ուղղակի բիզնես, որտեղ փոքր ազգերի շահերն ու իրավունքները պետք է և պարտավոր են զոհաբերվել»։