կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-07 08:55
Առանց Կատեգորիա

«Այսօրվա հանդիպումով Փաշինյանը փորձելու է ստանալ Ռուսաստանի վստահությունը»․ Ստանիսլավ Պրիտչին․ «Ժողովուրդ»

«Այսօրվա հանդիպումով Փաշինյանը փորձելու է ստանալ Ռուսաստանի վստահությունը»․ Ստանիսլավ Պրիտչին․ «Ժողովուրդ»

«Այսօր կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Մոսկվան, որը մշտապես հայտարարում էր, թե, օրինակ, վարչապետի հրաժարական տալու կամ չտալու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, այս անգամ չի թաքցնում, որ Մոսկվայում կքննարկվի նաև Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների հարցը: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ Պուտինն ու Փաշինյանը մտքեր կփոխանակեն նաև Հայաստանում սկսված ընտրական գործընթացների, ինչպես նաև հայ-ռուսական «սերտ համագործակցությանը վերաբերող» այլ հարցերի շուրջ: Եվ հաշվի առնելով, որ մեկ շաբաթ առաջ էլ Վլադիմիր Պուտինը զրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ վերջինս էլ Մոսկվայում էր, իրավիճակն ավելի է հետաքրքրանում:

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս հանդիպումով Փաշինյանը փորձելու է ստանալ Ռուսաստանի վստահությունը: «Հայաստանի հասարակության մի հատվածը բացասական արձագանքեց բանակցությունների արդյունքին, սակայն կա մի թև, որն աջակցում է նրան, իհարկե, ավելի քիչ, քան 2018-ին: Նիկոլ Փաշինյանի համար սա նոր իրողություն է, և, իհարկե, այստեղ կարևոր է աջակցությունը, որպեսզի ավելի վստահ գնա ընտրությունների»,-կանխատեսեց ռուս քաղաքագետը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: