|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սերբիայի իրավապահ մարմինները Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված միջազգային օրդերի հիման վրա ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն:
Ձերբակալությունը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 27-ին, երբ Միլենկովսկին Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մտնելու համար, փորձում էր հատել «Պրշևո» սահմանային անցակետը։ Սակայն միայն սեպտեմբերի 3-ին է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել այդ լուրը։
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին ձերբակալվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին Հայաստանից դուրս է բերել Հյուսիսային Մակեդոնիայի մեկ այլ քաղաքացու, որը ևս անցնում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործով։
Գոռ Աբրահամյանը նշել է, որ Սերբիան տեղեկացրել է Գլխավոր դատախազությանը նրա ձերբակալման վերաբերյալ։
«Ներկայումս նախապատրաստվում է նրան ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սերբիայի պատկան մարմիններին ներկայացնելու նպատակով»,- հավելել է գլխավոր դատախազի խորհրդականը։