Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Վրացի գիտաշխատողների կարծիքով` գինի կարելի է ստանալ նաև Մարսում: Նրանց ոգեշնչել է վերջերս Թբիլիսիի արվարձանում հայտաբերված անոթը, որում 8 հազար տարվա գինի է եղել: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail պարբերականը:
IX Millennium անունը կրող նախագծով նախատեսվում է գինու արտադրություն կազմակերպել Մարս մոլորակում: Նախագծին մասնակցում են Թբիլիսիի բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանը, Space Farms ընկերությունը, ինչպես նաև NASA-ն:
Նշվում է, որ գիտնական Նիկոլոզ Դոբորջգինիձեն պատմել է, որ ամերիկացի գիտնականների օգնությամբ գինեգործությունը կարելի է տիեզերք դուրս բերել: Հեղինակներն արդեն տեղեկություններ են հավաքում էքստրեմալ պայմաններում խաղողի տարբեր տեսակներ աճեցնելու մասին: Մասնավորապես, ըստ ծրագրի, նախատեսվում է առանձնացնել ճառագայթների նկատմամբ կայուն տեսակները:
Հաղորդվում է նաև, որ Space Farms ընկերությունը հատուկ ֆերմա-լաբորատորիա է կառուցելու, որը հնարավոր կլինի տեղակայել Կարմիր մոլորակում: Սպասվում է, որ հաջորդ փուլում գիտնականները կդիտարկեն խաղողի աճը ցածր ջերմաստիճանի, ճնշման, ինչպես նաև ճառագայթման բարձր մակարդակի պայմաններում: