|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի պաշտպանների բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։ ArmeniaSputnik-ին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:
«Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին` տալով ստանդարտ ձևակերպում, թե այս փուլում անհրաժեշտ չէ այն ապացուցել։ Մինչդեռ հակառակը` մենք ասում էինք, որ քրեական վարույթում ներառված նյութերը հանցագործության մասին չեն խոսում, և որևէ հիմնավոր կասկած ապացուցելու կարիք էլ չկա»,- ընդգծեց փաստաբանը։
Դատարանը վերահաստատել է` եթե Թևանյանն ազատության մեջ լինի, թաքնվելու ռիսկ չկա, սակայն խոչընդոտելու և նոր հանցագործություն կատարելու ռիսկ կա։