Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ նախօրեին փաստաբան Արամ Օրբելյանը մասամբ ներկայացրեց պաշտպանական ճառը, որի շարունակությունը նաև այսօր է ներկայացնում։
Մինչ նիստը սկսելը, Հրայր Թովմասյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանին միջնորդեց աշխատանքային ժամը սահմանել մինչև 14։00-ն, ակայն դատավորն առարկեց՝ նշելով, որ կաշխատեն մինչև սահմանաված ժամը, այն է՝ 18։00-ն։
Արամ Օրբելյանը նաև ընդգծեց, որ նախագահող դատավորը դեռևս պաշտպանական ճառը չլսած, արդեն կանխակալ վերաբերմունք ունի, և, ըստ պաշտպանի, դատավորը պաշտպանական ճառին վերաբերվում է որպես միջնորդության, ոչ թե որպես ճառի․ «դատավորը, ըստ էության, գնահատում է դեռևս չհնչեցված ճառը»,-ասաց Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ, պատճառ չի տեսնում մինչև 18։00-ն նիստը վարելու։