կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-28 14:25
Իրավական

Տարօրինակ է, որ գլխավոր դատախազը նոր է սկսել մասնակցել Քոչարյանի գործով նիստերին. Արամ Օրբելյան

Տարօրինակ է, որ գլխավոր դատախազը նոր է սկսել մասնակցել Քոչարյանի գործով նիստերին. Արամ Օրբելյան

Երեկ գործի քննության քննարկում, ըստ էության, տեղի չի ունեցել. լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Նա հույս հայտնեց, որ եթե պարզվի` գլխավոր դատախազը հիմքեր չունի, բայց պնդում է, միջնորդությունը խնդիր կունենա: «Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ` թե վերջում ինչ կմտածի դատարանը»,- ասաց փաստաբանը:

Ըստ Օրբելյանի՝  նոր փաստարկներ չեն կարող լինել, քանի որ Վերաքննիչ դատարանը ստուգում է առաջին ատյանի դատարանի գործընթացի օրինականությունը, այս դեպքում կա նաև  Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արձանագրված դիրքորոշում, որի շրջանակում դատարանը պետք է քննի: «Նոր փաստարկ, որպես այդպիսին, չի կարող ներկայացվել, բայց նոր քննարկումների մեջ չենք էլ լսել նոր փաստարկներ»,- ասաց նա:

Հարցին՝ գլխավոր դատախազի ներկայությունը գործի քննությանը մեսի՞ջ է, որ ավելի լուրջ են տրամադրվել, պաշտպանը պատասխանեց, թե լուրջ տրամադրված լինելը նորություն չէ: «Իրականում ճիշտ կլիներ, որ գլխավոր դատախազը կամ առնվազն տեղակալը ներկայացված լինեին խափանման միջոցի քննության առաջին իսկ օրվանից: Տարօրինակ է, որ նոր են սկսել ներկայանալ, որովհետեւ ակնհայտ է, որ գործը բավականին բարդ է»,- ասաց նա:

Օրբելյանի խոսքով՝  ԶԼՄ-ներն էլ են արձանագրել, որ գլխավոր դատախազն անգամ Հոկտեմբերի 27-ի գործով նիստին ներկայացված չի եղել, ինչը  որոշակիորեն տարակուսանք է առաջացնում: