Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես շատ եմ ցավում, որ այսօր դատավորները քննարկում են ոչ թե այն, որ պետական բյուջեն պարտավոր ենք ծախսել դատավորների քանակ ավելացնելու վրա, այլ ասում ենք՝ ոնց անենք, որ փող չծախսենք. Դատավորը չունի գործառույթ մտածելու՝ ոնց անենք, որ փող չծախսենք: Այս մասին նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ ասաց «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
«Արբիտրաժային որոշումները չեն կարող դատական ակտերի միջոցով չվերահաստատվել, դա աբսուրդ է։ Որովհետև արբիտրաժային դատարանը որևէ բանով չի կարգավորվում։ Դատարանը կատարում է շատ պարզ գործառույթ, ստուգում է արդյոք կա կողմերի համաձայնությունը արբիտրաժ դիմելու և արդյոք կա արբիտրաժի որոշում և իրականացնում է նաև շատ կարևոր գործոն, ստուգում է արդյոք այդ որոշումը հակասում է հանրային կարգին, թե՝ ոչ»,- ասաց նա։
Նա հայտարարեց, որ Հայաստանում լրջագույն խնդիր կա՝ ապահովելու դատավորի անկախությունը. «Քաղաքացիական գործերով հատուկ կառուցակարգ կա գոնե հայցային վաղեմության կիրառման մասով, իսկ քրեական գործերով լրջագույն խնդիր է, ցանկացած միջնորդություն, որը կարող է բերել գործի ավարտին, չի քննարկվում, հետաձգվում է կամ առանց քննության է մնում, ասում են՝ ապացույցները հետազոտենք, վերադառնանք։ Նման որոշումները, մանավանդ, եթե որոշակի հնչեղ գործերով են, առաջացնում են քաղաքական իշխանությունների համապատասխան ագրեսիվ արձագանքը», - ընդգծեց փաստաբանը։
Ըստ Օրբելյանի լուծումը հետևյալն է. «Քրեական օրենսգրքով պետք է պաշտոնավարման ցմահ արգելք նախատեսել պետական պաշտոն զբաղեցնող որևէ անձի կողմից դատական համակարգի որևէ որոշում քննադատելու համար»:
Փաստաբանի խոսքով՝ Առաջին ատյանի որոշումները վարչական մարմնի կողմից երեբեք ոչ մի պայմանով չպետք է բողոքարկման ենթակա լինեն պետական մարմինների կողմից․ «Բողոքարկումը, դա քաղաքացու և մարդու իրավունքն է և ոչ թե պետական մարմնի իրավունքը։ Վարչական դատարանի դատավորը պետք է լինի այնպիսի անհաղթահարելի հեղինակություն, որ չասեն էս դատավորը սխալ որոշում է կայացրել։ Եթե վարչական մարմինը որոշում կայացրեց, չպետք է դա բողոքարկվի։ Նույն կերպ քաղաքացիական և վարչական դատարանների որոշումները, կախված գումարի չափից, պետք է նույնպես բողոքարկման ենթակա չլինեն նաև քաղաքացիների կողմից՝ հաշվի առնելով ՍԴ-ի որոշումը»,- ասաց նա։