|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։
Միաժամանակ, Moody’s-ը վերահաստատել է բանկի Վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA վարկանիշը b2 մակարդակում, տեղական արժույթով և արտարժույթով կարճաժամկետ ավանդների NP վարկանիշը, ինչպես նաև կոնտրագենտի ռիսկի վարկանիշը (CRRs) B1/NP և կոնտրագենտի ռիսկի գնահատականը (CR Assessment) B1(cr)/NP(cr) մակարդակներում:
Վարկանիշների վերահաստատումն արտացոլում է Յունիբանկի ակտիվների որակի էական բարելավումը, կայուն շահութաբերությունը և շուկայական ֆինանսավորման աղբյուրներից սահմանափակ կախվածությունը։