Moody\'s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի սուվերեն վարկային վարկանիշը՝ Baa3 մակարդակը հասցնելով Ba 1 մակարդակի:
Ըստ թուրքական AA-ի՝ գործակալությունը ուշադրության է արժանացրել փաստը, որ ամռանը երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո երկրում արձանագրվել է ֆինանսական իրավիճակի վատթարացում:
Մինչ գործակալությունն այդ ամենը բացատրում է տեղի ունեցածից հետո թուրքական իշխանությունների կոշտ արձագանքով, թուրքական իշխանամետ AA գործակալությունը որպես վարկանիշի անկման պատճառ բերում է Գյուլենական շարժումը, որին մեղադրում են հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ: