|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Moody's Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի ` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` բարելավելով հեռանկարը և սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն:
Բանկի ավանդների վարկանիշի վերահաստատումն ու հեռանկարի վերանայումը պայմանավորված են վերջին երկու տարվա ընթացքում բանկի կապիտալի համարժեքության, վարկային պորտֆելի որակի և շահութաբերության ցուցանիշների բարելավմամբ:
Moody's գործակալությունը նաև հաստատել է բանկի Վարկունակության բազային գնահատականի (BCA) և ճշգրտված ՎԲԳ-ի b3 մակարդակը, NP ազգային և արտարժույթով կարճաժամկետ ավանդների վարկանիշները, կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ ռիսկի (CRRs) վարկանիշի B2/NP և Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ ռիսկի (CR) գնահատականի B2(cr)//NP (cr) մակարդակները: