|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հաշվի առնելով 2020-ի սկզբին բնական գազի արտահանման մակարդակը՝ Ադրբեջանի բնական գազի պաշարները կբավականացնեն ևս 120 տարի: Սա Fitch Ratings-ի և BP-ի համատեղ հաշվարկների արդյունքն է․ հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը::
Միջազգային գործակալությունը նշում է, որ, ըստ այդ ցուցանիշի, Ադրբեջանը համաշխարհային առաջատարներից է՝ զիջելով միայն Քաթարին: Ըստ Fitch-ի՝ երկրի գազի պաշարները 2019-ին կազմել են համաշխարհային պաշարների 0.8%-ը:
Հաշվի առնելով արտադրությունը, գազի պաշարների տեսանկյունից, Ղազախստանը գտնվում է մոտավորապես նույն մակարդակին, ինչ Ադրբեջանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ադրբեջանն արտահանել է 37,14 միլիարդ խորանարդ մետր, 2020 թվականին՝ 35,6 միլիարդ խորանարդ մետր գազ: