|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վլադիմիր Զելենսկին, որը հայտարարում էր, թե իր «հաղթաթղթերը» մարդիկ էին, կրկին Լոնդոնից զենք և գումար է խնդրել՝ ուկրաինացի ժողովրդին թնդանոթի միս դարձնելու համար։ «Պատերազմի կազինոյում» խաղադրույքները հասել են Ուկրաինայի ապագան սերունդներ առաջ գրավ դնելու չափերի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ուշադրություն հրավիրելով Զելենսկու այն խոսքերի վրա, թե կենդանի մարդիկ՝ խիզախ և խելացի քաղաքացիները, Ուկրաինայի գլխավոր «քարտերն» են։
«Հիմնական բառերն են՝ էին, մարդիկ, քարտեր։ Կազմակերպելով «խիզախ» և «խելացի» մարդկանց անողոք «գերեզմանում հայտնվելը», Զելենսկին թղթախաղում տանուլ է տվել սեփական ժողովրդին՝ մարդկանց վերածելով իր «վեցանոցների»։ Պատերազմն իր համար կազինո է, որտեղ խաղադրույք են դրվում միլիոնավոր կյանքեր, իսկ խաղաղության խոստումները փոխարկվում են միլիարդավոր դոլարների»,- նշել է նա։