|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արցախցի լրագրողը ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե որն է Արցախի ապագայի իր տեսլականը. «Հնարավոր է, որ մի օր պարզվի, որ 120 հազար հայ զրկանքներ կրեց ու կրում է հանուն ոչնչի»:
«Շատ ծանր բառեր են, հանուն ոչնչի…, որոնք օգտագործվեցին հայտնի անձի կողմից: Վստահ ու համոզված եմ, որ հանուն ոչնչի, գոնե մեր պարագայում, ոչինչ չի լինում»,-պատասխանեց Իշխանյանը:
Այ,ն որ 1990-ականների մեր հաջողությունը զրոյացվեց 2020 թ․-ին այդպես չէ։ Ճակատամարտը տանուլ ենք տվել, բայց պատերազմը շարունակվում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանըանը։
« 2020 թ․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մենք պետք է ընդունենք որպես զինադադար, ուզենք թե չուզենք։ Ես կարծում եմ, այն տեսլականը, որ ես ունեմ, շատ դժվար է հանրությանը մարսելի դարձնել։ Այդ տեսլականը բխում է այն նպատակներից, այն ռազմավարական սկզբունքներից, որ մենք ամրագրել ենք 30 տարի առաջ»,- նշեց Իշխանյանը։