Միասին կարող ենք
կարևոր
2143 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-06 21:07
Հասարակություն

Ինչո՞ւ են Սիսիանի ակցիայի մասնակիցները խոսում ադրբեջաներեն․ Հոխիկյանի արձագանքը

Ինչո՞ւ են Սիսիանի ակցիայի մասնակիցները խոսում ադրբեջաներեն․ Հոխիկյանի արձագանքը

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանն արձագանքել է ՆԳՆ հայտարարությանը՝ նշելով․

«ՀՀ ՆԳՆ-ն արագ արձագանքել է իմ ահազանգին, թե Սիսիանում բողոքի ակցիա անող ադրբեջանցիները իրականում Իրանի քաղաքացիներ են։

Հարգելի ՆԳՆ, այդ մարդիկ կարող են նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, կամ նույնիսկ Մոզամբիկի քաղաքացիներ, բայց փաստ է, որ խոսում են ադրբեջաներեն։

Ինչո՞ւ են Սիսիանում բողոքի ակցիա անող մարդիկ խոսում ադրբեջաներեն»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել հետևյալ պնդմամբ․

«Հերքում. Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է

Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով:

Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»։

Նշենք, որ ՆԳՆ-ն արձագանքել է Նաիրի Հոխիկյանի այն տեսանյութին, ըստ որի՝ Սիսիանում ադրբեջաներեն խոսող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել և պահանջում էին իրենց հասանելիք գումարները։