Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնողների մոտ դուրս եկան ԱԺ 4 խմբակցությունների` ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն», ներկայացուցիչները: Նրանք ներկայացրեցին իրենց հետագա անելիքները, նշեցին, որ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է մշակի հետագա ռազմավարությունը: Առաջիկա օրերի ընթացքում նրանք կդիմեն Սահմանադրական դատարան` վիճարկելու որոշ դրույթներ:
Պատգամավորները նշեցին, որ կողմ են պայքարի բոլոր հնարավոր միջոցներին` Սահմանադրության եւ օրենքի շրջանակներում, նույնիսկ` գործադուլներ, ցույցեր ու հանրահավաքներ: Պատգամավորները կոչ արեցին ռոմանտիզմին չտրվել եւ Սահմանադրական դատարանի հետ հույսեր չկապել, քանի որ բոլորս էլ ապրում ենք նույն երկրում եւ տեսել ենք, թե ինչ որոշումներ է ընդունում դատարանը: Նրանք ասացին, որ պատրաստ են պայքարը տանել մինչեւ հաղթանակ, բայց միայն համատեղ ուժերով:
Հնչեցին առաջարկներ առաջիկայում կազմակերպել միացյալ հանրահավաք, ինչպես նաեւ կազմակերպել համազգային գործադուլ: Առաջարկությունը, հավանության բացականչություններով, միաձայն ընդունվեց, նշվեց, որ այդ կապակցությամբ նույնպես համապատասխան աշխատանքային խումբը կմշակի ռազմավարությունը:
Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի ՄԻ պաշտպանի գրասենյակ` նրանից պահանջելու միանալ այս օրենքի դեմ արտահայտվողներին եւ իր լծակներով եւս օժանդակել օրենքի խնդրահարույց դրույթների վիճարկման գործընթացին: Այնտեղից ցուցարարները կշարժվեն դեպի կառավարություն:
Նախատեսվում է, որ ժամը 4-ին ԱԺ-ում կայանալիք հարցուպատասխանի ժամանակ բողոքի ցույցի կազմակերպիչները կվերադառնան ԱԺ` արգելափակելու մուտքերը, որտեղով պետք է ներս մտնեն ՀՀԿ եւ ՕԵԿ-ական պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները: