|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քաղաքապետի աշխատավարձը՝ 575 000 դրամ, անհամեմատելի է նրա հայտարարագրած ունեցվածքի հետ. նա ունի տուն և ամառանոց, հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, բնակարաններ, ավտոտնակներ, արժեթղթեր: Այս մասին հայտարարեց քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի առջև են հավաքվել «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները, քաղաքացիներ՝ պահանջելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց նաև, որ Մարգարյանի գործազուրկ կինը 2017-ին հայտարարագրել է 50 մլն դրամ:
Բողոքի ակցիաների մասնակիցները հերթով ներկայացնում ենք իրենց բողոքները՝ տրանսպորտի, քաղաքի մատչելիության, կանաչ տարածությունների և այլ խնդիրների հետ կապված: Նրանք փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը՝ վարորդներին կոչ անելով միանալ իրենց: