Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ի պաշտպանության Շանթ Հարությունյանի երթի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության շենք: Նրանք վանկարկում էին «Ոչ Մաքսային միությանը», «Ազատ, անկախ, Հայաստան», «ՄՄ-ի ՄՄ-ն», «Հայաստանն` առանց քաղբանտարկյալների», «Ոչ ստրկությանը»:
Կառավարության շենքի մոտ, ըստ Yerkir.am-ի թղթակցի, լրագրողների հետ զրուցեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հայտնեց, որ երեկ իր հանձնարարականով Շանթ Հարությանին տեղափոխել են հիվանդանոց: «Շանթ Հարությունյանն ինձ համար կալանավոր է: Կապ չունի, թե ինչ համար է նստած, ես իր առողջության պատասխանատուն եմ»,- ասաց նախարարը:
Ուշագրավ է, որ մինչ նախարարը խոսում էր, ակցիայի մասնակիցները բղավում էին` սիկտիր: Նախարարն ասաց նաեւ, որ ժխտում է, որ Շանթ Հարությունյանը քաղաքական հայացքների համար է նստած: Ակցիային, պարզվում է, նախարարը նորմալ է վերաբերվում, ըստ նրա` դա շատ նորմալ է եւ քաղաքացիական հասարակության դրսեւորում: «Նորմալ է, ամեն ինչ նորմալ է...Ի՞նչ եք ուզում` ասենք ամեն ինչ նորմա՞լ է երկրում»,- ասաց նախարարը: Նրա հեռանալուց հետո ակտիվիստները բղավում էին` «ՀՀԿ տականք», «Հանցագործ, հեռացիր»: