|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամների կազմակերպած բողոքի ակցիան անցնում է լարված մթնոլորտում: Yerkir.am-ի լրագրողը հաղորդում է, որ ակտիվիստները փակել են Նալբանդյան փողոցը, ինչի հետևանքով բախում տեղի ունեցավ ոստիկանների և մասնակիցների միջև: Պարեկային ծառայության աշխատակիցներն արդեն մի քանիսին բերման են ենթարկել:
Նշենք, որ միջադեպն առաջացավ այն բանից հետո, երբ ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մտնել նախարարության շենք:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկաններն արդեն 3 ակտիվիստի բերման են ենթարկել: