Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում հայտնվել է 15-ամյա ականատես, ով պատմել է Անկարայում պայթյունից առաջ տեղի ունեցածի մասին:
Ըստ Radikal-ի՝ պայթուններից անմիջապես հետո երեխային տեսել են լացելիս և տարել ոստիկանության բաժանմունք: Երեխան իր տեսածների մասին նախ պատմել է իրեն օգնողներին, հետո` ոստիկաններին:
«Երբ գնացի հանրային բաղնիք՝ ցույցի ընթացքում գնածս քրդական շարֆը կրելու: Այնքան շատ մարդ կար, որ հայելին չէր երևում: Դուրս եկա ու գնացի մզկիթի ուղղությամբ /չի նշում վայրը): Այդ ընթացքում գլխաշորով երկու կին դուրս եկան, իսկ ներսում դեռ չորս հոգի կար: Խոսում էին քրդերեն և ադրբեջաներեն»,- պատմել է աղջնակը, ով այդ ամենին ականատես է եղել ընկերոջ հետ:
Նրա խոսքով՝ մահապարտ ահաբեկիչներից մեկը ինքնաշեն ռումբը փաթաթել է իր վրա, ինչից հետո ինքն ու ընկերը անմիջապես դուրս են եկել:
«Նրանք ռումբը նետեցին ընկերոջս վրա: Նրա մարմինը բաժանվեց մասերի: Գլուխն ընկավ ոտքերիս տակ: Գնացի ոստիկանին պատմեցի իմ տեսած մարդու մասին, ծիծաղեց, հեռացավ»,- ասել է աղջիկը:
Ահաբեկիչները, ովքեր ուսապարկով են եղել, նրա խոսքով, ռումբը տեղադրել և դուրս են եկել:
Վախից անհասկանալի և կցկտուր մտքեր արտահայտած աղջնակը պատմել է. «Ոստիկաններին ցույց տվեցի ռումբը, գետնին հայտնված մարմնի մասերը: Ահաբեկիչներից մեկը դեմքին քսեց գետնին թափված արյունն, ու չորս հոգով դուրս եկան: Մի ռումբը պայթեցրեցին մզկիթի ավազանի մոտ, իսկ մյուսը՝ ՔԲԿ-ականների մոտ»:
Երեխային տարել են հոգեբանական կենտրոն և ստուգումներից հետո հանձնել ընտանիքին: Պնդումների համաձայն՝ ընտանիքը հրաժարվել է երեխային ընդունել, ինչից հետո նրան տարել են ընտանեկան եւ սոցիալական հարցերի նախարարություն: