Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հումանիտար հրադադարը երկու օրով երկարաձգելու վերաբերյալ պայմանագրի կնքման մասին: Տեղեկությունը հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին Х սոցիալական ցանցում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Կատարը շարունակվող միջնորդական առաքելության շրջանակում հայտարարում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը երկու օրով երկարաձգելու մասին», - գրել է Մաջիդ ալ Անսարին:
Ավելի վաղ X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում նա գրել էր, որ միջնորդները ձգտում են երկարաձգել հրադադարը Գազայի հատվածում, որ ավելի մեծ թվով իսրայելցի պատանդներ ազատ արձակվեն և ապահովվի ավելի մեծ քանակությամբ մարդասիրական օգնության առաքումը անկլավ:
Հիշեցնենք` նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։
Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։