|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի իրենց բաժնի և դրանից ստացված եկամուտների վերաբերյալ, սակայն կենսականորեն կարևոր ջրային ճանապարհը չի վերաբացվի, եթե ԱՄՆ-ն չընդունի նրանց պայմանները։
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Իրանը և Օմանը շաբաթներ շարունակ ժամանակ առ ժամանակ բանակցություններ են վարել նեղուցով երթևեկությունը վերահսկելու վերաբերյալ, որը փետրվարին պատերազմի սկսկվելուց առաջ սպասարկում էր համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի մեկ հինգերորդը։
Այդ ժամանակվանից ի վեր նավագնացության մեծ մասը դադարեցվել է, ինչը բարձրացրել է համաշխարհային էներգակիրների գները, քանի որ Թեհրանն ու Վաշինգտոնը փորձել են վերահսկողություն հաստատել ջրանցքի նկատմամբ՝ պարտադրելով առանձին շրջափակումներ։