|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Բանակցությունների վերսկսման կոնկրետ ժամանակ կամ վայր դեռևս հայտնի չէ»,- նշել է Բաղային։
Պաշտոնյան անդրադարձել է նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդի փոփոխության և Չինաստանի կամ Նորվեգիայի` որպես նոր միջնորդների ընտրության մասին տեղեկություններին:
Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական գործընթացի ընթացքում կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա:
Դիվանագետի խոսքով՝ Իրանը չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, մինչև չհամոզվի, որ դիվանագիտական ջանքերն ու բանակցային գործընթացը արդյունավետ են։