|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին։
Ըստ հեռուստաալիքի՝ նախագիծը ներառում է՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, Հորմուզի նեղուցում նավարկության վերսկսում, հաստատում, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հարստացված ուրանի և իրանական սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ դրույթներ։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Իրանը մոտ են պшտերազմի դադարեցման մասին հուշագրի ստորագրմանը։
Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցում «Ազատություն» գործողությունը կասեցնելու որոշման մասին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։
Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։
Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն համաձայնության չեկան։