|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու և Եվրամիության ուղղությամբ շարժվելու դեպքում կարող են վերանայվել Ռուսաստանի հետ գործող արտոնյալ տնտեսական պայմանները, այդ թվում՝ ռուսական գազի մատակարարման գինը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է հանդես գալ որպես էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար՝ հատկապես իր գործընկերների և դաշնակիցների համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում ռուսական գազը ստանում է արտոնյալ պայմաններով, ինչը հնարավոր է ընդհանուր ինտեգրացիոն համակարգում գտնվելու շնորհիվ։
«Նման ռեժիմը չի կարող գործել այլ ինտեգրացիոն միավորումների անդամ երկրների համար, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Եվրամիությանը»,- ընդգծել է Պեսկովը։
ՌԴ նախագահի խոսնակը նաև հիշեցրել է, որ Հայաստանի իշխանություններն իրենք են բազմիցս բարձր գնահատել ռուսական գազի գործող գինը՝ այն անվանելով «շատ գրավիչ» և արտոնյալ։