Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Սեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի ապրիլի մեկից: Նախնական տեղեկություններով, գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ներկա 180 դոլարից կնվազի մոտ 165 դոլարի:
Ռուսական գազի «մեծածախ» գնի նվազումը, սակայն, ամենևին չի հանգեցնի ներհայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության: Թե բնակչությունը և թե խոշոր սպառողները գազի դիմաց կվճարեն ճիշտ այնքան, որքան վճարում են հիմա։ Գազի գնի նվազման շուրջ պայմանավորվածությունը ձեռբ է բերվել երկար բանակցությունների արդյունքում և նպատակը մեկն է՝ կանխել դրամի արժեզրկման արդյունքում սակագնի բարձրացման հեռանկարը: Եթե ռուսական կողմը չհամաձայներ իջեցնել գազի գինը, ապա ներհայաստանյան սպառողների համար սակագինը պետք է բարձրանար 10-12 տոկոսով: Դեռ անցած տարվա նոյեմբերից ՀՀ իշխանությունները բանակցում էին ռուսական կողմի հետ ՀՀ մատակարարվող գազի գինը ռուսական ռուբլով վերահաշվարկելու շուրջ: Եթե դա հաջողվեր, ապա գազի գինը, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, շատ ավևի էական կնվազեր: Սակայն ՌԴ կողմը կտրականապես մերժել է այդ առաջարկը և առավելագույնը, որին համաձայնել է գնի նվազեցումն է 10-12 տոկոսով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։