Միասին կարող ենք
կարևոր
682 դիտում, 53 րոպե առաջ - 2026-05-20 23:25
Հասարակություն

Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ ազատագրված հայրենիք․ Բագրատ սրբազանի նամակ-ուղերձը

Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ ազատագրված հայրենիք․ Բագրատ սրբազանի նամակ-ուղերձը

Բագրատ արքեպիսկպոկոս Գալստանյանը կալանավայրից նամակ-ուղերձ է հղել.

«Իմ շատ սիրելի ժողովուրդ, սիրելի հարազատներ, հայրենատեր մարդիկ, նվիրյալներ,
Շնորհակալ եմ նախ ԱԱԾ-ի դիմաց ձեր ինքնաբուխ սիրո դրսևորման համար, որի մասին տեղեկացա իմ պաշտպանի, պատգամավորների և ԶԼՄ-ների միջոցով։

Ձեր ձայներն իմ սրտում հազարապատիկ են արձագանքում։

Շնորհակալ եմ շատ սիրելի պաշտպաններին՝ Հովհաննես Խուդոյանին և Տաթևիկ Սողոյանին երեկ կեսգիշերին այցելելու և նաև ձեր շնորհավորանքները փոխանցելու համար։

Շնորհակալ եմ բոլոր ազնիվ գրությունների համար, որոնցում գրվածները պաշտպանիս ու նվիրյալ հայի՝ Սերգեյ Հարությունյանի միջոցով հասան ինձ։ Աստված բազմապատիկ զորացնի բոլորիդ։

Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ Ազատագրված Հայրենիք և Ավետյաց Երկրի կյանքի կոչում… «Նախ փնտրեցեք արքայությունը և այն ամենը ավելիով կտրվի ձեզ»։

Օրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»։

 

Հիշեցնենք՝ այսօր Բագրատ Սրբազանի տարեդարձն է։