Միասին կարող ենք
կարևոր
871 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-06 23:24
Հասարակություն

Գիտեմ՝ քեզ համար մեծագույն երազանքն է ազատագրված, արժանապատիվ տեսնել Հայաստան աշխարհը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքը՝ Իշխան Սաղաթելյանին

Գիտեմ՝ քեզ համար մեծագույն երազանքն է ազատագրված, արժանապատիվ տեսնել Հայաստան աշխարհը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքը՝ Իշխան Սաղաթելյանին

Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին՝ տարեդարձի առթիվ.

«Սիրելի’ Իշխան,

Ամբողջ սրտով ու սիրով շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը՝ մաղթելով, որ մեր Տերը մշտապես օրհնի, զորացնի և առաջնորդի քեզ և ընտանիքիդ բարիքի և ուրախությունների ճանապարհով։

Գիտեմ՝ քեզ համար մեծագույն երազանքն է և ձգտումը, հակառակ բոլոր զրկանքների և հարձակումների, ազատագրված, արժանապատիվ, հզոր տեսնել մեր համբուրելի Հայաստան աշխարհը և մեր ողջ ժողովուրդը։

Կրկին անգամ շնորհավորանքներ և

Աստծո Աջը քեզ, ծնողներիդ, ողջ ընտանիքիդ՝ տիկնոջդ և զավակներիդ վրա լինի։

Սիրով և աղոթքով՝

Բագրատ արք. Գալստանյան

06.05.2026»։