|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հանդեպ։
Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի հայը ապրի ազատ ու արժանապատիվ։
Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առաջ։ Նրանց սխրանքը հավերժ է, իսկ անունները՝ անջնջելի մեր սրտերում։
Արցախցու կամքը երբեք չի կոտրվել և չի կոտրվի, որովհետև մեր ուժը մեր հիշողության, մեր միասնականության և մեր հայրենի հողի սիրո մեջ է։
Թող Մայիսի 9-ը միշտ մնա հավատքի, պայքարի և վերածննդի խորհրդանիշ։
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»։