կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-09 19:13
Արցախ

Պատերազմական գործողությունները ԱՀ ամբողջ ճակատով շարունակվում են, բանակը և աշխարհազորը կանգնած են Հայրենի հողի վրա, և մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ. Ա. Հարությունյան

Պատերազմական գործողությունները ԱՀ ամբողջ ճակատով շարունակվում են, բանակը և աշխարհազորը կանգնած են Հայրենի հողի վրա, և մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ. Ա. Հարությունյան
Արցախի Հանրապետության նախաագահ Արայիկ Հարությունյանը գրում է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ
 
Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:
 
Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի:
 
Ես հավատում եմ»: