Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթուր Եղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հող տալ-չտալու թեման հոգնեցրեց: Հոգնեցրեց, քանի որ տեղից ելնող ամեն մեկը վայնասուն է բարձրացնում: Հողի վրա ապրելով ու այն ապրեցնելով՝ չեն տալիս, հողը պաշտպանելով, անգամ անհրաժեշտության պահին՝ կյանքի գնով է, որ չեն տալիս: Բայց հողը լքելով՝ ինչ պատճառ էլ լինի՝ բռնագաղթել ես, արտաքսվել ես, փախել ես, չես դիմացել սոցիալական, իրավական և այլ կարգի դժվարություններին, գայթակղվել ես օտար ափերով ու այնտեղ ես քո ու զավակներիդ ապագան տեսնում, մի խոսքով՝ հարգելի թե անհարգելի պատճառով հայրենի հողի վրա չապրելով՝ դու քո բաժին հողը տվել ես: Գոնե զուսպ եղեք: Պաթոսով մի պատռեք ձեզ ու գոնե դուք մի ասեք. «Բռնեք գողի՛ն»:
Ասածս կարող եք հերքել միայն այստեղ ապրելով:
Մեկնաբանությունների կարիք չկա: Սա փաստ է»: