կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-18 12:48
Առանց Կատեգորիա

«Ապագան պատկերացնում եմ բացառապես հայրենի` մեր բաժին հողի վրա»

«Ապագան պատկերացնում եմ բացառապես հայրենի` մեր բաժին հողի վրա»

Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրեր առաջ գրառում էի արել, որտեղ անդրադարձել էի, որ հողը պահում են՝ նրա վրա ապրելով: Բացարձակ չվիրավորելով կամ չմեղադրելով որևէ մեկին, ով Հայրենիքից դուրս է ապրում՝ նշել էի, որ կցանկանայի բոլոր իմ հայրենակիցներն ապրեին Հայաստանում: Եվ գտնվեցին մարդիկ, որոնցից ոմանք ճիշտ չհասկացան ասածս, ոմանք էլ՝ չուզեցին ճիշտ հասկանալ, քանի որ իրենց շահերից չէր բխում ասածս և վերջին տեսակի ներկայացուցիչներից ոմանք անձնավորելով, երբեք ինձ ճանաչած չլինելով՝ փրփրոտ բերանով մեղադրեցին՝ ձայնս «տաք տեղից» գալու մեջ: Նման մարդկանց ասում եմ.

- Ինձ ու իմ ընտանիքին կյանքում դրսից չեն օգնել կամ աջակցել: Սոցիալական առումով՝ ընտանիքն ապրել է միջին վիճակագրական հայաստանյան ընտանիքից ավելի ցածր պայմաններում, երբեք ձեռներեցությամբ կամ այլ բիզնես աշխատանքով չենք զբաղվել, մշտապես ապրել ենք բացառապես աշխատավարձով, նախինում աշխատելով որպես մանկավարժ, զինվորական, այնուհետև՝ քաղաքացիական ծառայող՝ չեմ ունեցել այլ եկամտի աղբյուրներ: Չունենք բնակարան, ապրում ենք վարձով: 

Գիտենք լավ ապրելու բոլոր տեսական ու գործնական մեթոդները, ոչինչ չկա մեզ զարմացնելու: Բայց կարող ենք ապրել համեստաբար: 

Ինչպես տեսնում եք՝ մենք կանք, ապրում ենք, չենք մեռնում, մենք գոյություն ունենք: Չունենք Հայաստանից արտագաղթելու մտադրություն: Մենք չենք սպանել հավատը վաղվա լավ ապագայի հանդեպ ու մեր ապագան պատկերացնում ենք բացառապես հայրենի մեր բաժին հողի վրա՝ մյուս հայրենաբնակ քաղաքացիների հետ»: