|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Եմենի կառավարությունը և Հարավային անցումային խորհրդի անջատողականները համաձայնության եկել խաղաղության շուրջ. հաղորդում է Al Jazeera-ն:
Պարբերականը նշում է, որ կողմերը որոշել են իրականացնել համաձայնագիրը Սաուդյան Արաբիայի խմդրանքներից հետո: Էր-Ռիյադը ինքնուրույն բանաձև է պատրաստել՝ հրադադարի իրագործումը արագացնելու համար և այն փոխանցել է հակամարտության կողմերին: Կառավարությունն ու անջատողականները պայմանավորվել են, որ ՀԱԽ- ը վերջ կդնի Եմենի հարավային շրջաններում ինքնակառավարման ռեժիմին և կթողնի Ադենում գտնվող ռազմակայանները:
Երկիրը նույնպես պետք է ստեղծի նոր կառավարություն և 30 օր տրամադրվի դրա համար: Այն կներառի ՀԱԽ-ի թեկնածուներին: Անջատողականների առաջնորդներից մեկն արդեն նշանակվել է Ադենի նահանգապետ, որը Սուեզի ջրանցքի ճանապարհին խոշոր տարանցիկ նավահանգիստ է: