Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Պատվիրակությունները գտնվել են տարբեր տարածքներում, իսկ մտքերի փոխանակությունն իրականացվել է գրավոր: Այս ձեւաչափն արտացոլում է Իրանի շարունակական անվստահությունը Թրամփի վարչակազմի նկատմամբ։ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բազմիցս դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Նա այդ դիրքորոշմանը հավատարիմ մնաց նաեւ այս հանդպումից առաջ։ Նախօրեին նրա կայքում հրապարակված խմբագրականում ասվում է՝ իրանցի ժողովուրդը չպետք է անհարկի հույսը դնի բանակցությունների հաջող ավարտի վրա։
Մինչդեռ երկու ժամ տեւած անուղղակի բանակցություններից հետո իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների ղեկավարները, դուրս գալով բանակցություններից, մի քանի րոպե զրույց են ունեցել Օմանի արտգործնախարարի ներկայությամբ: Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի եւ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջեւ այս կարճատեւ անձնական հանդիպումը երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ առաջին շփումն էր 2016ին Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնավրման ավարտից հետո: Թեհրանում չեն կենտրոնացել դրա վրա՝ բացատրելով, որ պատվիրակությունների ղեկավարները «պարզապես ողջույններ են փոխանակել քաղաքավարոթյունից ելնելով»։ Ինչ վերաբերում է բանակցությունների գնահատականներին՝ ապա Վաշինգտոնում կայացած խորհրդակցությւններին դրական գնահատական է տրվել։ Այն անվանել են «արդյունավետ» ։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է. «յաս հարցերը շատ բարդ են, եւ հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի այսօրվա ուղիղ հաղորդակցությունը մեկ քայլ առաջ էր փոխշահավետ արդյունքի հասնելու համար»: Պատասխանելով բանակցությունների ընթացքի մասին հարցին՝ Թրամփը լրագրողներին ասել է. «Կարծում եմ՝ դրանք լավ են ընթանում»՝ նշելով նաեւ, որ Իրանի հետ կապված իրավիճակը «բավականին դրական» է զարգանում, սակայն նախազգուշացրել է վաղաժամ լավատեսության մասին՝ ասելով՝ «ոչինչ նշանակություն չունի, քանի դեռ դուք դա չեք արել»:
Արաղչիի գնահատականը Օմանի բանակցություններին, չնայած հոռետեսական չէր, բայց հստակ խանդավառություն չէր պարունակում: Իրանի ԱԳ նախարարը նշել է՝ բանակցություններն անցել են «արդյունավետ, հանգիստ եւ դրական մթնոլորտում»: Նա ընդգծել է՝ երկու կողմերն էլ կարճաժամկետ հեռանկարում համաձայնության են ձգտում. «մենք բանկցություններ չենք ցանկանում հանուն բանակցությունների»: Իրանցի վերլուծաբանները նույնպես չեն շտապում վերջնական եզրակացություններ անել՝ վկայակոչելով Վաշինգտոնի կողմից համաձայնագրերի խախտման եւ պարտավորություններից հրաժարվելու նախկին դեպքերը:
Կողմերը չեն շտապում բացահայտել Օմանում ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները։ Որքան կարելի է դատել առկա տեղեկատվությունից, բանակցողները կարողացել են բանակցությունների բովանդակության շուրջ միայն նախնական կոնսենսուսի հասնել, սիկ այդ հարցի վերաբերյալ վերջնական առաջարկները Իրանը կներկայացնի առաջիկա հանդիպմանը: Ըստ ամենայնի՝իրանցի բանակցողը պետք է համաձայնեցնի բարձրագույն ղեկավարության հետ այն ոլորտները, որոնք կարող են քննարկման առարկա լինել, ինչպես նաեւ սահմանեն սահմաններ, որոնք չպետք է խախտվեն: Այնուհետեւ կրկին տեղի կունենա փաստաթղթերի փոխանակում, որպեսզի ծանոթանանք երկու երկրների դիրքորոշմանը այս հարցում եւ փորձենք պարզել, թե ինչն է իրագործելի, ինչը՝ ոչ։
Եթե հաջողվի վերջնականապես համաձայնեցնել քննարկվող հարցերը, ապա այդ ժամանակ կորոշվի հետագա խորհրդակցությունների ձեւաչափը։ Հնարավոր է՝ դա լինի ուղիղ քննարկում՝ առանց միջնորդների մասնակցության։ Առայժմ իրանական կողմը պահպանում է նախկին դիրքորոշումը, որ բանակցությունները պետք է կենտրոնանան միջուկային խնդրի վրա։ Իրանի այս մոտեցմանը ԱՄՆ-ի համաձայնության դեպքում բանակցությունները կանցնեն ավելի բարդ փուլ, որտեղ կդիտարկվեն հնարավոր գործարքի տեխնիկական կողմերը:
Սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ համաձայնագիր է ձգտում կնքել Թրամփը։ Ավելի վաղ նրա վարչակազմի ներկայացւցիչները հայտարարել էին տարածաշրջանում Թեհրանի կողմից զինված խմբավորումներին աջակցելու եւ հրթիռներ արտադրելու երկրի ներքին ծրագրի հարցերը քննարկելու ծրագրերի մասին: Հարցականի տակ է մնում, թե արդյոք Թրամփն այս անգամ ընտրություն կկատարի նրանց օգտին՝ հաշվի առնելով սեղմ ժամկետներում արդյունքի հասնելու ձգտումը: Ավելին, նա ցանկացած պահի կարող է հրաժարվել իր ներկայացուցիչ Ուիթկոֆի դիրքորոշումից, որը Օմանում կայացած խորհրդակցոթյունների ժամանակ չի հիշատակել «Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժումը» կամ Իրանի դեմ «ռազմական գործողությունների» որեւէ սպառնալիք:
Իրանի դիրքորոշումն ավելի կոնկրետ ուրվագծեր ունի։ Թեհրանի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ուրանի հարստացման ավելի խիստ սահմանափակումների եւ միջազգային տեսչությունների հարցերում ավելի թափանցիկության: Փոխարենը Իրանն ակնկալում է իր միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների թուլացում։ Իրանցիները նաեւ պնդում են ապաշրջափակել միլիարդավոր դոլարները, որոնք ներկայումս սառցված են արտասահմանյան հաշիվներում եւ ցանկանում են, որ ԱՄՆ-ն դադարեցնի ճնշում գործադրել իրանական նավթ գնող չինական ընկերությունների վրա:
Իրանում բանակցությունների քննարկումը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։ Խորհրդարանում զգուշացրել են՝ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները կդադարեցվեն, եթե Վաշինգտոնը քննարկման բարձրացնի ոչ միջուկային թեմաներ, ինչպիսիք են Իրանի հրթիռային ծրագիրը: Ազգային անվտանգության կոմիտեի նախաձեռնությամբ սպասվում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի ելույթը օրենսդիրների առջեւ՝ միջուկային բանակցությունների վերջին փուլի մանրմասները ներկայացնելու համար:
Մյուս կողմից, նախկին պատգամավոր Մոհսեն Ռահամին կոչ է անում Իրանին եւ ԱՄՆ-ին՝ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ վերսկսել դեսպանատների աշխատանքը: Նա կարծում է՝ արտաքին գործերի նախարոթյունների մակարդակով ուղղակի բանակցությունները կարող են դառնալ փոխգործակցության վերսկսման առաջին քայլը: Ռահամին վստահ է՝ իրանցիների 98 տոկոսը կաջակցեր իրադարձությունների նման զարգացմանը, եթե հանրաքվե անցկացվեր:
Իրանական շատ պարբերականներ համակարծիք են՝ բանակցությունների շարունակությունը համապատասխանում է երկրում առկա հասարակական տրամադրություններին: Իրանցիներին հատկապես ուրախացնում է շուկաների դրական արձագանքը։ Օմանում իրանցի եւ ամերիկացի բանակցողների հանդիպման հաջորդ օրը իրանական արժույթը՝ ռիալը, թանկացել է գրեթե 6 տոկոսով:
Ստեղծված իրավիճակում ակնհայտ է՝ զինված հակամարտությունը կողմերից եւ ոչ մեկի համար ռազմավարական լուծում չէ։ Այն միայն կխորացնի միջազգային լարվածությունը, կստեղծի անվտանգության սպառնալիք եւ կհանգեցնի անկայունության։ Նույնիսկ եթե բանակցությունները բարդ լինեն, միեւնւյն է, դրանք հակամարտության խաղաղ կարգավորման հույս են տալիս։
Նիկոլայ Բոբկին
Աղբյուրը՝ infoshos.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի