|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2026 թվականի մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ՄԻԱՅՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ թռիչքների իրականացումը։ Այդ մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Մասնավորապես․
• ոչ առևտրային գործարարական թռիչքները,
• ուսումնական թռիչքները,
• անձնական թռիչքները,
• գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները,
• անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները։
Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է ՄԻԱՅՆ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից։
Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել ՄԻԱՅՆ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 3-ից 5-ը արգելվում է ՀՀ օդային տարածքում ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը։